ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • ԱԶԳ-ԲԱՆԱԿ, ԱԶԳ-ԱՄՐՈՑ, ԱԶԳ-ՏԱՃԱՐ
    2024-05-14 09:12

    Այդ մարդն ամեն օր ինչ-որ նոր բան է հաղորդում մեզ՝ մեր իսկ մասին, այն մասին, թե ինչպիսին պետք է դառնանք մենք՝ հայոց պետությունը։ Նա խոսում է պարզ լեզվով, բայցև շատ հաճախ՝ բանաձևերով, որոնք ասես ճախրում էին օդում, բայց մենք չէինք հասկանում դրանք և չէինք որսում: Նա բառացիորեն երկու շաբաթվա ընթացքում դարձրեց մեզ բոլորովին այլ մարդիկ, պարզապես փոխակերպեց դեռ վերջերս մոլորված, անողոք ճակատագրին հնազանդված, Հայրենիքի, պետության և սեփական անձի վերջնական աղետը կանխելու համար իր անելիքը չիմացող, հուսահատված և ամենքի հանդեպ հավատը կորցրած ժողովրդին։ Եվ կրկին վերածեց ազգի:

    «ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԹՈԹԱՓՈՒՄ Է ՎԱԽԸ. ԱՅԴ ՈՒԺՆ ՈՒ ԷՆԵՐԳԻԱՆ ՉՊԵՏՔ Է ԱՎԱԶԻ ՏԱԿ ԱՆՑՆԵՆ»
    2024-05-14 08:57

    «Փաշինյանական իշխանությունը Հայաստանին գցել է տիեզերական մենության վիճակի մեջ, բայց այս ողբերգական իրավիճակում հանկարծ հայտնվում է մի մարդ, որը կոտրում է գործող իշխանության խաղը»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում ասում է քաղաքագետ, ՄՀՄՊԻ-ի պրոֆեսոր Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ:

  • ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ. ԵՐԲ ԵՎ ԻՆՉ
    2024-05-13 10:10

    Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռվել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ալարում ենք տնից դուրս գալ ու մասնակիցը լինելը փոփոխությունների։

    Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐԹԱԿԱՆ ԾՈՒՂԱԿԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԳԼԽԻՆ
    2024-05-13 08:56

    Քաղաքացի Վազգեն Հարությունյանը «5 հարց Արմեն Աշոտյանին» նախագծի շրջանակներում քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվել էր մայիսի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդման արարողության և դրան հաջորդած «պառադին» Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի բացակայության մասին։ Քաղաքացին հարցրել էր. «Ո՛չ Նիկոլը, ո՛չ Ալիևը չեն մեկնելու երդմնակալության և «պառադի» արարողություններին, բայց մայիսի 8-ին հանդիպելու են Պուտինի հետ, սա ի՞նչ խաղ է, ի՞նչ հետևանքներ կունենա էս ամենը»։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ 1988Թ-Ի ՔԱՐՏԵԶՆԵՐԸ ԳԱՂՏՆԻ ՊԱՀՎՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
    2024-05-13 08:44

    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետի հետ՝ հասկանալու համար, թե վերջապես ինչ քարտեզների հիման վրա է իրականացվում ներկայիս դելիմիտացիան, մասնավորապես՝ Տավուշում։

    Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀՐԱՏԱՊ ՔԱՅԼԵՐԸ. ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
    2024-05-11 15:26

    ԽՆԴԻՐ № 1 1. Ամենուր՝ ՀՀ բոլոր բնակավայրերում պետք է շտապ կարգով կազմավորել աշխարհազորային ստորաբաժանումներ (զինված կամ առայժմ առանց զենք)՝ չսպասելով Երևանում քաղաքական իշխանության հարցի հանգուցալուծմանը։ Հանրահավաքներում այս հարցը պետք է քննարկվի և լուծումներ առաջարկվեն։ Բանն այն է, որ Ադրբեջանը կարող է դիմել ՀՀ-ի դեմ լայնածավալ հարձակման յուրաքանչյուր պահի՝ մինչև Փաշինյանի հրաժարականը, դրանից հետո կամ հենց այս օրերին տիրող խառնակ իրավիճակում։ Ռուսական զորքերի դուրս բերումն Ադրբեջանի հետ ՀՀ սահմաններից հուշում է, որ ադրբեջանական ներխուժումը սարերի հետևում չէ։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

  • ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՎԶԵԲ 33-ՐԴ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
    2024-05-13 18:01

    Երևանում կանցկացվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ գործարար համաժողովը՝ Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ (flagship sponsor): Ֆինանսական հաստատությունների համար այս նշանակալի իրադարձությանը կմասնակցեն բարձրաստիճան պատվիրակություններ 74 երկրներից, հայտնի ֆինանսական և բանկային փորձագետներ, ինչպես նաև Հայաստանի բանկային հատվածի ղեկավարներ։ Մայիսի 14-16-ը անցկացվելիք համաժողովի նպատակն է նպաստել դրական ազդեցության ձևավորմանը և ֆինանսական շուկաների զարգացումն ի շահ հասարակությանը ծառայեցնելուն:

    ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ՓԲԸ-Ն ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿԵՐԻ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱՏԵՍԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
    2024-05-03 16:24

    Արդշինբանկը ներդրել է բիզնես վարկերի արտոնյալ պայմաններով վերաֆինանսավորման նոր վարկատեսակ՝ ընթացիկ ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման հնարավորությամբ։ Վարկատեսակը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող այն փոքր և միջին բիզնեսների համար, որոնք գործող վարկեր ունեն ՀՀ բանկերում և ցանկանում են թեթևացնել իրենց վարկային ծանրաբեռնվածությունը։

  • ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՀՀ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՈՒՄ ԵՆ ՌԴ
    2024-05-01 10:39

    Հայաստանցի գործարարներն իրենց բիզնեսը Հայաստանից տեղափոխում են Ռուսաստան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՈՒՐՎԱՆՇՎՈՒՄ ԵՆ 1990-ԱԿԱՆՆԵՐԸ…
    2024-04-30 10:00

    Ո՞ր խելամիտն է այլ պետությանը հանձնում մայրուղիների վերահսկումը Փաշինյանի կառավարությունը փորձում է մեզ ներշնչել, թե խոսքն ընդամեը Տավուշում փոքրիկ տարածքային զիջումների մասին է, որոնք, ինչպես ասվել է բազմաթիվ այլ դեպքերում, Հայաստանի համար առանցքային նշանակություն չունեն։ Հիշենք իբր «դժգույն ու դժբախտ» Շուշին, Իշխանասարի «անպետք» ձյունածածկ գագաթները, «անտեր» Սև լիճը…

  • ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԳՈՒԺՈՒՄ Է ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՄԱՍԻՆ. Նաիրի ՍԱՐԳՍՅԱՆ
    2024-04-29 10:01

    2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։

    ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ԾՆՎԵԼՈՒՆ ՊԵՍ
    2024-04-26 09:11

    Կառավարությունը վերջապես նշմարեց այն ճեղքը, որով արտասորում են պետբյուջեի միջոցները Փաշինյանի կառավարման 6 տարիները ցույց տվեցին պետական աջակցության հստակ և արդյունավետ ծրագրեր մշակելու կառավարության անկարողությունը. դրանք որոշ ժամանակ անց ցուցաբերում են զրոյական կամ չնչին արդյունք և կարիք ունեն լուրջ լրամշակման կամ նույնիսկ չեղարկման։ Սակայն այդ պահի դրությամբ «փորձ ու փորձանքի» ճանապարհով դեգերող կառավարությունն արդեն հասցրած է լինում քամուն տալ պետբյուջեի ահռելի միջոցներ…


ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

  • Կարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՋԱՆԱԼ
    2024-05-13 19:45

    Հնարավոր է` Հայաստանում «քաղաքական քրիստոնեություն» է ծնվում տրանսհումանիզմի գաղափարախոսության դեմ պայքարելու համար։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ այսպիսի տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, արևելագետ, իրանագետ Կարինե Գևորգյանը` գրառում անելով Telegram–ում։

    ՎԱԶԳԵՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎՈՐՆ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿ ՀԱՅՏՆԵՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
    2024-05-13 17:20

    «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի գործով այսօր նշանակված նախնական դատալսումները րոպեներ տևեցին։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տիգրան Ոսկանյանը նիստի մեկնարկից անմիջապես հետո որոշեց ինքնաբացարկ հայտնել և գործը հանձնել վերաբաշխման։ Նախագահողը որպես պատճառաբանություն մատնանշեց այն, որ Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ մեկ այլ գործով, որը վերաբերում էր հաղորդմանը, ինքն արդեն դատավճիռ կայացրել է։  

  • «Հրապարակ». ՀՈՂԵՐԸ ԲԱՐԵՀԱՋՈՂ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ՝ ԳԵՆԵՐԱԼԻ ԿՈՉՈՒՄ ԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ
    2024-05-10 11:23

    «Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, Տավուշի մարզում սահմանազատման և սահմանագծման, մասնավորապես ականապատ դաշտերի ականազերծման աշխատանքներին ԶՈՒ Տավուշի բանակային ստորաբաժանման սակրավորներից ոմանք հրաժարվել են մասնակցել:

    Ի՞ՆՉ Է ԱՆԵԼՈՒ ՔՊ-Ն ԻՐ ՀԱՄԱՐ ՎԱՏԱԳՈՒՅՆ ՍՑԵՆԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
    2024-05-09 12:10

    «Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղպայմանագրում վերջին երկու օրերին լռության ուղտ են արել` հատուկենտ մարդիկ են արձագանքում Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը: Եթե արձագանքում են, ապա հիմնականում զուսպ ու կոռեկտ: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔՊ ներքին «չաթով» զգուշացվել է՝ ցինիկ, շարժումը ծաղրող, վիրավորական գրառումներ չանել:

  • ԽԱԲԵ՞Լ ԵՆ, ԹԵ՞ ՃՆՇԵԼ
    2024-05-08 13:18

    Իշխանությունները ոչ մի միջոց չեն խնայում Կիրանցից սկիզբ առած, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կասեցնելու, հանրային հուզումները հանդարտեցնելու ուղղությամբ։ Կիրանցից ստացվող տեղեկություններից կարելի է հստակ եզրահանգումներ անել, որ Փաշինյանն այդ հարցում Ալիևի լիարժեք աջակցությունն ունի, և նրա խնդրանքով` Կիրանցում սկսված սահմանազատման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է, մինչև այս շարժման հարցերը լուծեն:

    ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԱԾ
    2024-05-08 12:15

    Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը:



ЮКЖД